15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2018

ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ է ընտրվել Ա. Հովհաննիսյանը

copy.thumb

Այսօր ԵԽԽՎ ԵԺԿ նիստ է կայացել, որտեղ էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արփինե Հովհաննիսյանի` մամուլի գծով խորհրդական Գոհար Պողոսյանը։ Ըստ Գոհար Պողոսյանի` Արփինե Հովհաննիսյանն առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է:

Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը

NA_4

Հունվարի 24-ին Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են  տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները: Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների […]

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ամփոփել է տարին

nist

ՀՀ հատուկ քննչական ծառայության` 2018 թվականի հունվարի 24-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են Ծառայության նախորդ տարվա գործունեության արդյունքները, առանձնացվել կարևոր ձեռքբերումները և նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Ներկայացնելով 2017թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, […]

Թուրքիայի իշխանությունները վերահսկում են Աֆրինի դեպքերի մասին լրատվությունը

ANF Images

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) կառավարությանը առընթեր մամուլի և տեղեկատվության վարչության (BYEGM) հետ միասին սահմանամերձ Քիլիս և Հաթայ նահանգներում հատուկ կենտրոններ են ստեղծել: Դրանց միջոցով թուրքական լրատվամիջոցներին տեղեկություն է տրամադրում սիրիական Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների միասին: Այդ մասին հայտնում է քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:  Աշխատանքների մեջ ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները: […]

Ամուլսարի ծրագիրը ստացել է սերտիֆիկատ

unnamed

Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում  Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը: Հղումը՝https://www.cyanidecode.org/media-room/press-releases/2018/lydian-international%E2%80%99s-amulsar-gold-mine-certified-under Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական […]

«Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում». առցանց ստորագրահավաք է սկսել

sargis-hacpanyan

«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։ Կից ներկայացված տեսքտում մասնավորպես նշվում է. «Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին: Սարգիս […]

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց ԵԽ մի շարք կոնվենցիաներ

g_image

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ստորագրեցին ԵԽ մի շարք կոնվենցիաներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվեցին «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների […]

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի». Արմեն Աշոտյան

IMG_9670

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 24-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկկողմ […]

Դավոսյան ինտրիգներ

517663

Նախօրեին մեկնարկեց վարչապետ Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիա: Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ նա հարցազրույց էր տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար ՀՀ տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, և ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված