Գերմանացի գործիչները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ են արել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Գերմանիայում խիստ քննադատության է արժանացել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի կողմից գերմանական արտադրության զինամթերքի կիրառումը։ Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած […]