Մահացել է Սարգիս Հացպանյանը

Այսօր` հունվարի 20-ին, մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը 56 տարեկան էր։ Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։