Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքները
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում 2017 ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության […]