Այսօր՝ հունվարի 26-ին, կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելումեխանիզմներին առնչվող խնդիրները։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանցորոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրականբացերին և գործնական թերություններին: Քննարկման առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունիցզրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտվածև կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելուն,կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունըխոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբվերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրավարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինենդատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղվածգործողությունները: