10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Սեֆիլյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ մերժում է Ժիրայր Սեֆիլյանի շաերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը` Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Արդեն հայտնել ենք, որ այսօր` հունվարի 26-ին Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամասը եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ