Սեֆիլյանը ազատ կարձակվի՞
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ հանդես եկավ նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Հայրապետյանի խոսքով` իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում՝ պետք է կիրառվի գրավ։
Միջնորդության դեմ առաջկեց դատախազը, նշելով, որ առկա են հիմքեր, որ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչնդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
գաղտնալսել են 2014 թվականից սկսած:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։