01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գազի արտահոսք է գրանցվել երեւանյան շենքի մուտքում. հրդեհ է բռնկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 25-ին, ժամը 21:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի 1-ին մուտքում գազի խողովակից առկա է արտահոսք` բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին մուտքում:

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: Այրվել է արտահոսած գազը:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն` մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ