26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2018

Այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում. Մարուքյանը չի բոյկոտել. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը բոյկոտեց վեցերորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի այն հատվածը, երբ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը։ Ընդդիմադիրները դահլիճ մտան այն պահին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը։ Սակայն պարզվում է, որ այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր […]

Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել Վաչե Գաբրիելյանին. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Միայն այն տարբերությամբ, որ եթե Գաբրիելյանը միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար է, Կարապետյանը կզբաղվի այդ միջազգայինի միայն ԵՏՄ-ական մասով, կլինի փոխվարչապետ ԵՏՄ գծով: Կառավարության նոր կառուցվածքը նման հնարավորություն տալիս է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Վանաձորի, Թումանյանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան և քամու պատճառով:   Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և […]

Տրանսպորտը կվերցնեն հոլանդացիք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն […]

Թամանյանի նախագծած շենքը տվել են Խուճուճ Էդոյին. Հայկական ժամանակ

Պուշկին 25 հասցեում գտնվող շենքը, որը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը, հանձնվել է կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) անվան հետ կապվող ընկերությանը: Սույն շենքում նախկինում գործում էր Արտակարգ իրավիճակների վարչությունը, որը հետագայում նախարարություն դարձավ և տեղափոխվեց Դավիթաշեն: Թամանյանի նախագծով կառուցված եռահարկ շինության տեղում այժմ վեր է խոյացել 20 հարկանի բազմաֆունկցիոնալ նոր համալիր: […]

Ինչպես է Արթուր Բաղդասարյանը «քցում». Ժամանակ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ապրում է օլիգարխի կյանքով և սիրում է ամանորյա տոներն անցկացնել Դուբայում, օրերս վերադարձել է Հայաստան: Բաղդասարյանը որոշել է իր ծախսած փողերը հանել խնայողության հաշվին՝ կրճատումներ կազմակերպելով իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերությունում` այդպես էլ չվճարելով ազատված աշխատակիցների աշխատավարձերը: Փողը պետք է ծախսվի միայն անձնական հաճույքների համար: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Ավելին` ինչպես պնդում են թերթի աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով: […]

Աֆրինը Թուրքիայի համար գերեզման կդարձնենք. Սիրիայի քրդերի կանանց զորախումբ

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևը՝ YPJ-ն զգուշացրել է Թուրքիային, որը  ռազմական գործողություններ է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում:  Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ նրանց կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր 6-րդ օրն է, ինչ օկուպանտ Թուրքիան և  նրա հովանու տակ գտնվող հրոսակները շարունակում են անդադար […]

Մեր Տիրոջ օրինակով

Մեր Տիրոջ և բարի Վարդապետի օրինակով միմյանց սիրով ծառայությունն ու խոնարհությունը երկու թևերի նման մարդուն վեր են բարձրացնում դեպի Աստծու Խորանը, որտեղ անսպառ է Կյանքի Հացը՝ Մարմինն ու Արյունը Տեր Հիսուս Քրիստոսի: Հովհ. 12:27-43 Եսայ. 60:20-22 Եզեկ. 36:24-3 Եբր. 10:19-31 Ղուկ. 7:36-50 Ծննդ. 22:1-18 Եսայ. 61:1-7 Գործ. 1:15-26 Մարկ. 14:1-26 Ա Կոր. 11:23-32 Մատթ. 26:17-30 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի