15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է ՀՀ վարչապետը: 

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին:

Կարեն Կարապետյանը և Արկադի Դվորկովիչը խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար:

Վարչապետը նաև մի շարք այլ բնագավառներ է մատնանշել, որտեղ Հայաստանը պատրաստ է նախագծեր իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ