26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2018

«Սասնա ծռեր» -ի դատավորը չի հեռանա

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը պահանջել է նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավորը նկատեց, որ ինքնաբացարկի հիմքում դրված պատճառաբանությունը արդեն բացատրվել է […]

Հունվարի 25–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի  25–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ  Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը եւ Արարտյան Հայրապետական թեմի  «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ  Տաթեւ  Զախարյանը: ԹԵՄԱ՝  հունվարի 27-ին նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը. տոնի հոգեւոր խորհուրդը. ինչպե՞ս վերականգնել ազգային տոների ավանդույթը:      

Ո՞ւր է «զապասով» դատավորը. «Սասնա ծռեր» -ի դատը թեժ մեկնարկեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ նիստը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով, քանի որ փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին խնդրել էր մեկ ժամով ընդմիջել նիստը՝ մինչև ինքը ներկայանա: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատավոր Մեսրոպ Մակյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Արա Ղարագյոզյանը նշեց, […]

Շախմատի Հայաստանի չեմպիոններն ու մյուս մրցանակակիրները պարգևատրվել են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը: Ինչպես հայտնի է, կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրել է Մարիա […]

Հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ. Սվիտալսկի

Խորհրդարանական ընտրությունների մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի դիտորդական առաքելության զեկույցի ներկայացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք քաջալերում են քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին՝ նախապես մտածել՝ մինչ հաջորդ ընտրական գործընթացը: Դեսպանը նշեց, որ տեղյակ է՝ որոշ քաղաքական կուսակցություններ աշխատում են ընտրական գործընթացի զարգացման իրենց տեսլականի ուղղությամբ, դա քաջալերող է, բայց դրանք պետք […]

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ […]

«Չկան ուժեր, որ կարող են դեմ լինել»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ այս պահին չկան խմբակցություններ, քաղաքական ուժեր, որոնք կարող են դեմ հանդես գալ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց,  որ նախագահի պաշտոնը, իհարկե, քաղաքական բնույթի է, սակայն առաջիկա նախագահի գործառույթները կլինեն զուտ ներկայացուցչական: «Այն գործառույթները, որ կունենա նոր նախագահը, կլինեն անհամեմատելի նախկին երեք նախագահների […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել […]

«Ժամանակ». Պոլսի երկդարյա ձայնը

Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», 2018 թվականին բոլորում է իր 110-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է ցայժմ: Թուրքիայում այն ներկայացնում են նաև որպես «ազգային փոքրամասնության՝ աշխարհում շարունակաբար տպագրվող ամենահին թերթ»: Օսմանյան շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի