Մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները. ՀՀ նախագահ
Հայաստանը կատարել է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վաղը հունվարի 29-ին այն օրը, երբ 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին։ Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու։ Գիտակցում […]