09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Ստացվեց, որ գնաճի ազդեցությունը մեղմելու կարիք չկա»

Լսումներ գնաճի թեմայով՝ ԱԺ-ում։ 
Ի՞նչն է հետաքրքիր։ 
Ի սկզբանե հայտարարվեց, որ հրավիրվում են առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ։
Այսօր ԱԺ ցուցատախտակի վրա լսումների թեման ներկայացված էր այսպես՝ «Որոշ ապրանքատեսակների գնաճի պատճառները և գնաճի ազդեցությունը մեղմելու հնարավորությունները»։
Իսկ զեկույցների ընթացքում մեղմելու պահն ընդհանրապես մոռացվեց։ Տնտեսական բլոկի բոլոր պատասխանատուներն ամեն մեկն իր մասով հիմնավորեց, որ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի ազդեցությունը գների վրա թույլ է. գնաճը կոմպենսացվում է եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությամբ կամ ակցիզը հաշվանցելու հնարավորությամբ և այլն…
Կարճ ասած՝ ստացվեց, որ գնաճի ազդեցությունը մեղմելու կարիք չկա. այդ ազդեցությունը առանց այն էլ մեղմ է։
Մի բան էլ. միջոցառման անունը «լսումներ» էր, բայց ճիշտ կլիներ ասել «ասումներ», որովհետև գրեթե բոլորը ասող են, ոչ թե լսող։ Անգամ հարց տվողներից շատերը հարցը տալիս էին ոչ թե պատասխանը լսելու, այլ իրենց հարցը հնչեցնելու համար:
ԿԱՐՃ։ Էս ամեն ինչի միակ օգուտը «գոլորշին բաց թողնելն էր». ում ներսում ինչ կուտակված էր, արտահայտվեց, ընդ որում՝ ԱԺ բարձր ամբիոնից։
Կտեսնեք՝ վաղվանից գնաճի թեման իր ակտուալությունը ոնց է կորցնելու։

Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ