26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2018

Լուրջ պաշտոնակռիվ դատական համակարգում. Արման Մկրտումյանը նոր ընտրյալ ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երեւանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ: Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվելու են, եւ այսուհետ կգործի մեկ մարմին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը: ԱԺ ընդունած օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ […]

Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում. զրույցը տեւել է 3 ժամ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չորս օր առաջ, Երեւանի ռադիոտան դիմաց, Ալեք Մանուկյան 4/7 հասցեում գտնվող «Բելլա Իտալիա» իտալական ռեստորանում, «Փաստի» աղբյուրի վկայությամբ, հանդիպել են երկու գեներալ–գնդապետ: Խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին է: Ականատեսների վկայությամբ, նրանք ավելի քան երեք ժամ զրուցել են: Ի՞նչ են խոսել գեներալ–գնդապետները, […]

Արմեն Սարգսյանն այլևս Ամուլսարի հետ գործ չունի, այն Ռուբեն Վարդանյանի «թեման» է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արևմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, և Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵԱՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵԱՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ IT ոլորտը՝ ասել է նա: Ի դեպ, վերջինս […]

Կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության. Սերժ Սարգսյան

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը […]

Հիսուն օր տնօրհնեքի համար

Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից. «… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը /խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին/ տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»: Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկուառաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Ուստի […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ: Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի […]

Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից…

«Եվ երբ որ դուրս եկան, մի Կյուրենացի մարդ գտան՝ անունը Սիմոն, նրան պահակ բռնեցին, որ նրա խաչը վեր առնի» (Մատթևոս 27.32) Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից… Այսօր աղոթք արա, որ իմանաս Աստծո կամքը քո կյանքում, որ քո ճանապարհներում միշտ գնաս Հիսուսի հետևից և չշեղվես։ Իսկ եթե արդեն սխալվել ես, զղջա՛ սխալներիդ համար, փորձիր վերադառնալ այնտեղ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի