19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից…

«Եվ երբ որ դուրս եկան, մի Կյուրենացի մարդ գտան՝ անունը Սիմոն, նրան պահակ բռնեցին, որ նրա խաչը վեր առնի» (Մատթևոս 27.32)

Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից…

Այսօր աղոթք արա, որ իմանաս Աստծո կամքը քո կյանքում, որ քո ճանապարհներում միշտ գնաս Հիսուսի հետևից և չշեղվես։ Իսկ եթե արդեն սխալվել ես, զղջա՛ սխալներիդ համար, փորձիր վերադառնալ այնտեղ, որտեղ թողել ես Հիսուսին։

Երեք տարի Հիսուսի հետ քայլած Հուդան Նրա խոսքերն իր սրտում չէր դրել և թույլ չէր տվել, որ դրանք փոխեն իր էությունը։ Այդ պատճառով նա դարձավ սատանայի ձեռքի գործիքը և մատնեց Տիրոջն ընդամենը երեսուն արծաթով։

Եթե Աստծո խոսքը ամրագրված չլինի քո սրտում և չփոխի քո էությունը, մի օր դու կթողնես Աստծուն՝ գնալով ուղիղ հակառակ ուղղությամբ։

Հայարփի Հովսեփյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ