Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում. զրույցը տեւել է 3 ժամ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չորս օր առաջ, Երեւանի ռադիոտան դիմաց, Ալեք Մանուկյան 4/7 հասցեում գտնվող «Բելլա Իտալիա» իտալական ռեստորանում, «Փաստի» աղբյուրի վկայությամբ, հանդիպել են երկու գեներալ–գնդապետ:
Խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին է: Ականատեսների վկայությամբ, նրանք ավելի քան երեք ժամ զրուցել են:
Ի՞նչ են խոսել գեներալ–գնդապետները, ի՞նչ թեմայի շուրջ, երեկ մեզ չհաջողվեց պարզել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում