27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիսուն օր տնօրհնեքի համար

Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից. «… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը /խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին/ տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»:

Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկուառաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Ուստի և այս ավանդությունը հետագայում շարունակեցին առաքյալների հետևորդները՝ ձեռնադրված և օծված քահանաները: Համաձայն վերոհիշյալ ավանդության՝ հայ եկեղեցականըՀիսուսի Ծննդյան ու Զատիկի տոների առիթներով այցելում է հավատացյալների տները՝ պատշաճ արարողությամբ օրհնում նրանց և բնակարանները և տալիս օրվա ավետիսը:

Տնօրհնեքի ժամանակ քահանայի կողմից օրհնվում է հիմնականում տունը, տան հացը, ջուրը և աղը: Արարողության վերջում, որպես օրհնության և առատության մնայուն նշան, քահանան տան անդամներին նշխար է տալիս, որը պետք է սրբությամբ պահվի ալյուրի մեջ կամ մի այլ վայելուչ տեղ՝ ի նշան տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության:

 Տնօրհնեք է կատարվում նաև, երբ նոր բնակարանամուտ է լինում կամ անհաջողությունների պատճառով խախտվում է տան խաղաղությունը ու երբ տանն զգացվում է չար ուժերի ներգործություն:

Քանի որ այս արարողությունը կարևոր է մեր ընտանեկան համերաշխության, ամրության ու խաղաղության համար, ուստի անհրաժեշտ է և պատշաճ, որ բանիմաց քրիստոնյան ինքը գնա եկեղեցի և քահանային հրավիրի տնօրհնեքի:

Աղբյուրը` http://ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ