27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները. ՀՀ նախագահ

Հայաստանը կատարել է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները։ Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Վաղը հունվարի 29-ին այն օրը, երբ 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին։ Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու։ Գիտակցում էինք նաև, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը առանց Եվրոպայի խորհրդի կառույցների աջակցության, անմիջական մասնակցության դյուրին չեն լինելու։ Իսկապես քաղաքական կամքի և համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հասնել խորհրդային բարեփոխումների։ Այսօր հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները», – ասաց նախագահը՝ շարունակելով. 

«Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի։ Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների գործընթաց չէ մեզ համար, մենք առաջին հերթին մեր հավատանքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով և դա շարունակելու ենք»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ