22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Չկան ուժեր, որ կարող են դեմ լինել»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ այս պահին չկան խմբակցություններ, քաղաքական ուժեր, որոնք կարող են դեմ հանդես գալ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց,  որ նախագահի պաշտոնը, իհարկե, քաղաքական բնույթի է, սակայն առաջիկա նախագահի գործառույթները կլինեն զուտ ներկայացուցչական:

«Այն գործառույթները, որ կունենա նոր նախագահը, կլինեն անհամեմատելի նախկին երեք նախագահների գործառույթների հետ: Այս առումով անվանել Արմեն Սարգսյանին 4-րդ նախագահ կարելի է միայն ֆորմալ հարթության վրա: Չորրորդ նախագահի գործառույթները կլինեն ներկայացուցչական, այսինքն՝ քաղաքական իշխանությունը նրա ձեռքերում չի լինի: Սակայն այն պարտականություններին, որոնք պետք է կատարի չորրորդ նախագահը, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը միանշանակ համապատասխանում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ