ԱԱԾ-ն հայտնաբերել է Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիների, որոնք խախտել են Հայաստանի սահմանը
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։
2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատացիները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ԱԱԾ են բերման ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։
Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով ահադտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակեպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։
Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։
ԱԱԾ ծառայողները պարզել են նաև, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետև նշված անձինք իջել են Արաքս գետի ափին և փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանային մասում, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։
Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։