25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանացի գործիչները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ են արել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Գերմանիայում խիստ քննադատության է արժանացել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի կողմից գերմանական արտադրության զինամթերքի կիրառումը։

Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած «Leopard» տեսակի տանկերը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության՝ «Քրիստոնյա-դեմոկրատական» միության (CDU) ներկյացուցիչ Նորբերթ Ռյոթգենը «BBC»-ի ռադիոեթերում հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողություններն անօրինական են։ Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը՝ դադարեցնել Թուրքիային  զենքի վաճառքը։

«Կանաչների» կուսակցության (Die Grüne) ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգերը ևս կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիային գերմանական զենքի մատակարարումը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ