Ամուլսարի ծրագիրը ստացել է սերտիֆիկատ
Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը: Հղումը՝https://www.cyanidecode.org/
Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:
Լիդիանի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:
Ամուլսարի ծրագրի աուդիտի զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017 նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագիրի համապատասխանությունը Ինստիտուտի նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:
Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը և պետք է ևս մեկ աուդիտ անցնի՝ ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի Օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետև, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու Ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:
Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու և/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում՝ բազմաշահառու խմբի կողմից:
Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու և սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:
Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաև Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը և կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում՝ https://www.cyanidecode.org/: