27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի իշխանությունները վերահսկում են Աֆրինի դեպքերի մասին լրատվությունը

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) կառավարությանը առընթեր մամուլի և տեղեկատվության վարչության (BYEGM) հետ միասին սահմանամերձ Քիլիս և Հաթայ նահանգներում հատուկ կենտրոններ են ստեղծել:

Դրանց միջոցով թուրքական լրատվամիջոցներին տեղեկություն է տրամադրում սիրիական Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների միասին:

Այդ մասին հայտնում է քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:  Աշխատանքների մեջ ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Կենտրոնների ստեղծման վերաբերյալ հայտարարությունում ասվել է, որ դրանց ստեղծումը նպատակ ունի «հեշտացնել» տեղական և միջազգային լրատվամիջոցների գործը:

«ANF»-ի տեղեկություններով՝ այդ կենտրոնները հսկողության տակ են պահում տեղական և միջազգային ԶԼՄ-ների լրատվամիջոցներին, որոնք լուսանկարներ և տեղեկատվություն են հրապարակում թուրք-սիրիական սահմանից:

Լուսանկարները հայտնվում են թերթերում միայն այդ կենտրոնների համաձայնությամբ և անհրաժեշտ ստուգումը անցնելուց հետո:

Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին ռազմաճակատի որոշ կետերում արգելվում է տեսանյութ նկարահանել: Թույլատրվում է միայն լուսանկարներ անել:

Հետաքրքրական է, որ այն անձինք ովքեր իրականացնում են ստուգումները, իրավունք չունեն մուտք գործել իրաքյան Քուրդիստան:

Աղբյուրը պնդում է, որ նախքան Աֆրինում  Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսվելը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպում է ունեցել տեղի լրատվամիջոցների հետ և վերջիններիս  որոշակի հրահանգներ տվել, թե ինչպես պետք է ներկայացվեն իրադարձությունները թուրք-սիրիական սահմանից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ