26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է. Շարմազանով (տեսանյութ)

«Վերջին կոռուպցիոն խայտառակ բացահայտումներից հետո Ադրբեջանի նախագահը ջղաձգումների մեջ է ընկել և փորձում է նոր հրապարակներ գտնել իր սուտը տարածելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է, իսկ հայերն էլ տառապում են իսլամաֆոբիայով: Նա նշեց, որ որևէ տարածքի հավակնելու համար […]

«Ինձ՝ պարկածիս հեգնող պարոնայք և տիկնայք փաստաբան կոչվողներ, ավելի քան պարկած եք»

Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Անկեղծ ասած՝ ներքոնշված ռեպլիկների նման բաներ լսեցի հենց տեղում… նախ մի քիչ զարմացա… բառապաշարը և ժարգոնը շատ նման էր ոստիկանների խոսակցությանը… հետո մտածեցի դրսում հավաքված երևի ջահելներ են՝ դեռ ՓՊ-ի վարքականոններին ծանոթ չեն, չգիտեն… Բայց պարզվում է էնքան էլ ջահել, սկսնակ ու նորեկներ չեն …  Որքան էլ ցավալի, սակայն փաստ […]

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:    

Սահակաշվիլիին ավտոբուսով տեղափոխել են Ուկրաինա /տեսանյութ/

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր աջակիցների հետ միասին հատել է Ուկրաինայի սահմանն ու ավտոբուսով շարժվել դեպի Լվով, որտեղ կորոշի իր հետագա անելիքը: «Ինձ մի խումբ մարդիկ ուժով տարան Ուկրաինայի սահման, ես դա չէի ծրագրել: Սակայն հազարավոր մարդիկ աջակցեցին ինձ, իսկ ոստիկանները նրանց չկանգնեցրին, քանի որ մարդկանց կողմից են»,- հայտարարել է Սահակաշվիլին: […]

Տվել ա իրա քուչի տղուն, իրա մարզպետին… (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը սպասում է, որ «Ելքը» ներկայացնի ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը և միայն այդ ժամանակ կարծիք կհայտնի:  Նա նաև հայտնեց, որ կոալիցիայի հարց ՀՀԿ-ի հետ չի քննարկվել: Ազգային ժողովում լրագրողների հետ Ծառուկյանի զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք է սպասել ապրիլի 2-ի կրկնությանը»

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ թշնամիներով շրջապատված ենք: Մեր թագավորին տիկ հանեցին, քանի որ բանակցության գնաց:Թուրքին վստահելը, ոնց որ կարիճին ու օձին վստահես: Մանավանդ, որ մեր թշնամին օձից ու կարիճից էլ բեթար է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ազատամարտիկ Արամ Մարգարյանը: Ազատամարտիկը բանակցային գործընթացից և առաջին դեմքերի հնարավոր հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չունի: […]

ԵԱՀԿ դիտարկում կլինի

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էանցկացնելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) ևՄիխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն […]

Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել. Գ. Ծառուկյան (տեսանյութ)

«Կարեն Կարապետյանը, 8 ամիս առաջ եմ ասել,  իմ ընկերն է, ինքը ծրագրեր է ներկայացրել, խոստումներ է տվել, աշխատում է անել, այսօր իմ ընկերոջ մասին կարծիք ասել կոռեկտ չեմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Կառավարության գործունեության մասին: Ծառուկյանը նշեց, որ երբ հանդիպում է վարչապետի հետ, և՛ բացասականն […]

«Իրման» մոտենում է Ֆլորիդային․ մարդիկ խուճապի մեջ են /տեսանյութ/

Սարսափելի «Իրմա» փոթորիկը, իր ճանապարհին ոչնչացնելով Կարիբյան մի քանի կղզի, մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին։ Արդեն մի քանի օր է՝ մարդկանց տարհանում են, ոմանք էլ թաքստոցներում են թաքնվում՝ ուտելիքի եւ անհրաժեշտ իրերի պաշարով։  Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի