22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Պետք է սպասել ապրիլի 2-ի կրկնությանը»

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ թշնամիներով շրջապատված ենք: Մեր թագավորին տիկ հանեցին, քանի որ բանակցության գնաց:Թուրքին վստահելը, ոնց որ կարիճին ու օձին վստահես: Մանավանդ, որ մեր թշնամին օձից ու կարիճից էլ բեթար է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ազատամարտիկ Արամ Մարգարյանը:

Ազատամարտիկը բանակցային գործընթացից և առաջին դեմքերի հնարավոր հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չունի:

«Պետք է սպասել ապրիլի երկուսի կրկնությանը, քանի որ նենգ թշնամու հետ գործունենք: Նրանք սովոր են խաբելուն և դավեր նյութելուն: Դա նրան քաղաքականությունն է: Ես վրձինը թողեցի ու վերցրի զենքը, քանի որ լավ էի գիտակցում պահի արժեքը: Մեր ազգը այս կերպ է հաղթում: Սա մեր  ներսում նստած է ու մենք պետք է պահենք մեր`հաղթողի հոգեբանությունը»,-նշեց Արամ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով` հոգևոր առաջնորդների հանդիպումն էլ որևէ կարևոր ասելիքով չէ օժտված. «Մեզ պետք է չխանգարեն: Միջնորդությունները ամեն դեպքում չէ, որ արդյունավետ են»,-ընդգծում է ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ