Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերը
Հրապարակվել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցանկը, որն ամեն տարի կազմում է Interbrand ընկերությունը։ Հինգերորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցրել են Apple-ը եւ Google-ը։ Դրանց հաջորդում են Microsoft-ը, Coca-Cola-ն, Amazon-ը, Samsung-ը, Facebook-ը եւ IBM-ը։ Ցանկում տեղ են գտել նաեւ նորաձեւության աշխարհի ներկայացուցիչ-ապրանքանիշերը։ Օրինակ, Louis Vuitton-ը 19-րդ տեղն է զբաղեցրել՝ իր ասպարեզում առաջատարը դառնալով։