13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին:

Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության օրվա կապակցությամբ:

Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն արժանացնելու համար և վստահեցրել, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ