«Հայերենը վերանալու պարտադրանքի առաջ էր»
«Մենք՝ 80-ականների վերջից հրապարակներում դերակատարություն ստանձնած սերունդը, երեք ծանրակշիռ շարժառիթ ունեինք խորհրդային երկրի կարծր թվացող հիմքերը մեր փխրուն եղունգներով փորելու, «չարիքի կայսրություն» անունը վաստակած բռնապետության գաղափարախոսների «մի խումբ էքստրեմիստներ» պիտակին արժանանալով՝ մեր մեջ կուտակված ձգտումների և կենսասիրության շնորհիվ իններորդ ալիքի հզորությամբ թափ առնելու։ Այդ երեք շարժառիթները հանրահայտ են. ա) բնապահպանություն, բ) ժողովրդագրություն, գ) լեզու։ Հայաստանը […]