03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործադուլը պետք է պարբերաբար իրականացվող բողոքի ձև դառնա.փաստաբան

«Գործադուլ հայտարարելու համար հստակ պատճառ կա: Խնդիրն այն է, որ մեր գործընկերներին` Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին ամեն անգամ ներս չեն թողնում, որի արդյունքում դատական նիստը չի կայանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Անդրադառնալով հարցին, թե մեկ անգամ արդեն գործադուլ հայտարարվել է, սակայն որևէ արդյունք չի գրանցվել, որովհետև դատավոր Արտաշ Գաբրիելյանը համբերատար շարունակում է իր գործը և միայն սանկցիաներ կիրառում, փաստաբանը ասաց.

«Գործադուլը պետք է պարբերաբար իրականացվող բողոքի ձև դառնա, քանի որ կարգադրիչների արձանագրությունների հիման վրա դատավորը որոշում է կայացնում և այդ ձևով տապալում դատական նիստերը »,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ընթացող «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը այդպես էլ նորմալ ընթացք չի ստանում: Փաստաբանները արդեն երկրորդ անգամ գործադուլ են հայտարարում, պահանջելով դադարեցնելի խուզարկություններն ու ճնշումները:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ