27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2017

Կարեն Կարապետյանն ընդունել է ՀԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակի կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութրոյին՝ մաղթելով […]

Համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին,  համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն պատշաճ անցկացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին:  

Ով է «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթողը /ֆոտո/

ԱՄՆ-ում անց է կացվել «Միսս Ամերիկա 2018» մրցույթը։ Հաղթող է ճանաչվել Հարավային Դակոտայի ներկայացուցիչ, 23-ամյա Կարա Մունդը։ 50 աղջիկներից հենց նա է դարձել Ամերիկայի ամենագեղեցիկ աղջիկը։ Աղջիկը սովորում է համալսարանում, ապագա տնտեսագետ է։        

Ահազանգ. նա ապրել է ուզում

«Հայ ընտանիք են ու հայտնվել են ցավալի իրավիճակում: 7 ամսական Գրետայի  մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել ու նրա ընտանիքը դիմում է ողջ աշխարհի հայությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը: Մտավորականը հուզված էր, հեռախոսազրույցի ժամանակ շարունակ հուզվում էր.«Հայ մարդիկ են, Օրենբուրգ են եկել, որ կարողանան աշխատանք գտնել ու հոգալ իրենց ընտանիքի գոյությունը: […]

Դադարեցնել ռուսական զենքի մատակարարումը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին: Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է  հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի […]

ԵԼՔ դաշինքը դատապարտում է

ԵԼՔ դաշինքը դատապարտում է խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը։ Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու […]

17 անգամ վիրահատված փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի /տեսանյութ/

Հայկը 7 տարեկան է և արդեն 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝ հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում: Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է: Որդու ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա քայլելու համար: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի, Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ: Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում և […]

Տարեցտարի դժվարանում է պահել ծնունդների թիվը․ 20-ամյա ծննդատան հիմնական խնդիրը /ֆոտո, տեսանյութ/

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնը» նշեց գործունեության քսանամյակը, ինչի կապակցությամբ  կենտրոն այցելեցին Հայ Օգնության Միության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից՝ Հայ Օգնության Միության աջակցությամբ:  Հենց ՀՕՄ-ուհիների ներդրած գումարի ու ջանքերի շնորհիվ է, որ այսօր  Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնը համարվում է  մարզում  լավագույներից մեկը:  ՀՕՄ-ուհիները պարբերաբար այցելում են՝ փորձում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի