19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ահազանգ. նա ապրել է ուզում

«Հայ ընտանիք են ու հայտնվել են ցավալի իրավիճակում: 7 ամսական Գրետայի  մոտ ծանր հիվանդություն է հայտնաբերվել ու նրա ընտանիքը դիմում է ողջ աշխարհի հայությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը:

Մտավորականը հուզված էր, հեռախոսազրույցի ժամանակ շարունակ հուզվում էր.«Հայ մարդիկ են, Օրենբուրգ են եկել, որ կարողանան աշխատանք գտնել ու հոգալ իրենց ընտանիքի գոյությունը: Փոքրիկը ուղղակի հրաշք է: Նա ապրել է ուզում»:

Բժիշկները փոքրիկի մոտ ախտորոշել են մահացու հիվանդություն (Կոմբինացված իմունոդեֆիցիտ) , որը բուժելու համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Գրետայի ծնողները՝ Արմեն Թադևոսյանը և Տաթև Սահակյանը չեն կորցնում հույսը, նրանք դիմում են աշխարհասփյուռ հայությանը՝ խնդրելով օգնել փրկել իրենց փոքրիկի կյանքը:

Ընտանիքի հետ կարելի է կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ +7 987 856 67 13: Բանկային հաշվեհամարը՝ 40820810638061601605- Սբերբանկ:

Քարտի համարը՝ 4817760038726356- Սբերբանկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ