Զոյա Բարսեղյանը նշանակվել է կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։ 2000-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։ 2010-2014 […]