27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծեծկռտուք Գյումրիում. տուժողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։

«Գյումրի Բժշկական կենտրոն» տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի  ազդեցության տակ: Ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք՝ աջ ակնակապիճի սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ:  «Զինծառայողն ընդունվել է ծեծված՝  բազմակի վնասվածքներով,  որոշակի հարցերին պատասխանել է ոչ  ադեկվատ: Բժշկական  կենտրոն է տեղափոխել  շտապ բուժօգնությունը: Այս պահին նա բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Վիճակը գնահատվում է  միջին ծանրության, կայուն»,-Henaran.am-ին տեղեկացրեց  հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: 

Ոստիկանության լրատվության բաժնից էլ տեղեկացնում են, որ այս պահին կարող ենք միայն ասել, որ Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում կա տուժող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ