02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահին ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը:

Առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը:

ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը՝ իր պատրաստակամությունը հայտնելով կենտրոնի ստեղծմանն աջակցելուն: 

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Իսրայելից դեպի Հայաստան իրականացվող չվերթներին՝ քննարկելով նաև իսրայելական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման հնարավորությունը:

Հիշեցնենք՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղին սկսել է շահագործել 2017 թվականի մայիսի 17-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ` հինգշաբթի և կիրակի օրերին: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ