21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպանությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:
Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Վարազդատ Շահգալդյանը Սարգիս Թ.-ի տան բակում վիճաբանել է վերջինիս հետ և բահով ու եղանով հարվածներ հասցրել նրա գլխին՝ պատճառելով մահ: Հանցագործության գործիքներն առգրավվեցին:

Վարազդատ Շահգալդյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական գործողություններին զուգահեռ բացատրական աշխատանքներ տարվեցին նրա հարազատների և մտերիմների շրջանում, ինչը տվեց դրական արդյունք:
Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ