Դեսպան Վոլինկինը Պուտինի կողմից շքանշանի է արժանացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում, Լեհաստանում, Սիրիայում եւ Հունաստանում Ռուսաստանի դեսպաններին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին Իվան Կիրիլի Վոլինկինին։