29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քեզ փող տային, դու էտ «իգլա» կոչեցյալը հանձնելո՞ւ էիր. Սամվել Բաբայանը բարկացավ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 11-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել են, որ այսօր դատարանը քննեց  մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին:

Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար, գործով մեղադրյալ Սամվել Բաբայանը հարց ուղղեց Մայիլյանին:

«Եթե գումարային հարցը լուծվեր, քեզ փող տային դու էտ «իգլա»  կոչեցյալը հանձնելո՞ւ էիր»:

Մեղադրյալը արձագանքեց, որ զենքը հանձնել է բռնվելուց հետ:

«Հարցը էն ա, որ նա 14 թվին բռնվել է ու էտ գործը փակվել է: Հիմա 17 թվին իրան բռնել են ու տարել մտցրել պադվալը, սա էլ նման ցուցմունք ա տալիս»,-ափերից դուրս եկավ Սամվել Բաբայանը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնկան համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ