29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի. Առողջապահության փոխնախարար

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը»:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը շտապ և անհետաձգելի բժշկական օգնությանն էր վերաբերում: «Որքան ժամանակի մեջ լինենք հրատապ, կարողանանք հիվանդին առանց լիցենզավորման համար նախատեսված բնակավայր տեղափոխել, այնքան շատ կյանքեր կկարողանանք փրկել»,-ասաց նա:

Պատգամավորը պատմեց՝ վերջերս ականատես է եղել, երբ ինսուլտով հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, և այնտեղ ասվել է, որ եթե 3 ժամվա մեջ հասցնեն դեղ ներարկել, առողջության վիճակը կկարգավորվի: «Արտասահմանյան որոշակի բժշկական հաստատություններում կա արդեն այդ դեղը, որ պատրաստ պահում են ներարկման համար, եթե հիվանդին ինստուլտով տեղափոխում են»:

Նա առաջարկեց պետպատվերի շրջանակներում տեղավորել նման դեղորայքների ձեռքբերումը: 

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ նման դեպքերում տեղում անհրաժեշտ առաջին օգնության ցուցաբերում, որոշակի գործողությունների և միջամտությունների իրականացում է լինում, հիվանդին մոտակա կենտրոն են տեղափոխում: Բայց նա համաձայնեց.

«Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ