27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2017

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս վարդապետի հիշատակին

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Հարկ […]

Միջադեպը հարթվել է․ Տեր Հեթում

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանա Թարվերդյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Նեղոցի գյուղապետի հետ տեղի ունեցած միջադեպը հարթվել է, գյուղապետը ներողություն է խնդրել։  Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ախթալայի եկեղեցու քահանան ոստիկանությանը հայտնել էր, որ Լոռու մարզի Նեղոց գյուղի համայնքապետը վիճաբանել է իր հետ:  Նա նշել էր, որ Նեղոցի 35 ամյա գյուղապետ  Վարդան […]

Ֆրանսիայի նախագահը մի քանի ամսում 26 հազար եվրո է ծախսել դիմահարդարման վրա /ֆոտո/

Ֆրանսիայի 39-ամյա նախագահ Էմանուել Մակրոնը անցել է իր պաշտոնին 2017-ի մայիսի 14-ից՝ դառնալով Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը։ Սակայն երկրի երիտասարդ ղեկավար ունենալն էլ, կարծես, իր բացասական կողմերն ունի։ Ինչպես հայտնում է Le Point հանդեսը, Մակրոնը կարծես շատ կապված է իր դիմահարդարի հետ։  Նախագահը պահանջել է, որպեսզի իր դիմահարդարը մշտապես բնակվի Ելիսեյան պալատում։ Հանդեսի տվյալներով՝ նախագահ դառնալուց […]

Քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը,  արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին: Վարչապետը նշել է, որ պետք […]

Լիանա Զուրաբյանն էմոցիոնալ մարդ է, այլ մոտեցում էր պետք, ոչ թե աջ ու ձախ «ապտակել»

Երաժիշտ Արթուր Իսպիրյանն ասում է, որ ասմունքող Լիանա Զուրաբյանն, ում և ՃՈ-ի միջև կատարված դեպքի տեսանյութը երեկ քննարկման առարկա էր դարձել ամբողջ համացանցում, էմոցիոնալ մարդ է ու կարելի էր նրա հետ այլ մոտեցում ցուցաբերել, ավելի ներողամիտ լինել: «Ամբողջ համացանցով խայտառակ են անում կնոջը, ինչը, բնականաբար, ողջունելի չէ, և հասարակության նման մոտեցումն էլ ընդունելի չէ»,-Henaran.am-ի հետ […]

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը […]

Շոկոլադի նոր տեսակ է ներկայացվել՝ վարդագույն

Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը հասարակությանը նոր տեսակի՝ վարդագույն շոկոլադ է ներկայացրել։ Այս շոկոլադն առանձնանում է թե գույնով, թե համով։ Վարդագույն շոկոլադի գույնը ապահովում են ոչ թե արհեստական ներկանյութերը, այլ հատուկ կակաոյի տեսակը։ Այն ոչ քաղցր է, ոչ դառը, առանձնահատուկ համ ունի։ Ընկերությունը հույս ունի, որ վարդագույն շոկոլադը դուր կգա հատկապես երիտասարդներին։     

Առաջին հերթին պետք է հաղթահարվեն խոչընդոտները

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը: Պատասխան: Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք […]

Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա դյուրացվել է

Սեպտեմբերի 6-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի