19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը,  արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին:

Վարչապետը նշել է, որ պետք է աջակցության մեխանիզմներն ընտրել՝ հստակ հաշվի առնելով դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Կառավարության ղեկավարը կարևորել է վարչարարության կրճատումը և ընդգծել, որ այն պետք է հասցնել նվազագույնի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկություններն ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային սննդի ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող հարցեր:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ