28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լիանա Զուրաբյանն էմոցիոնալ մարդ է, այլ մոտեցում էր պետք, ոչ թե աջ ու ձախ «ապտակել»

Երաժիշտ Արթուր Իսպիրյանն ասում է, որ ասմունքող Լիանա Զուրաբյանն, ում և ՃՈ-ի միջև կատարված դեպքի տեսանյութը երեկ քննարկման առարկա էր դարձել ամբողջ համացանցում, էմոցիոնալ մարդ է ու կարելի էր նրա հետ այլ մոտեցում ցուցաբերել, ավելի ներողամիտ լինել: «Ամբողջ համացանցով խայտառակ են անում կնոջը, ինչը, բնականաբար, ողջունելի չէ, և հասարակության նման մոտեցումն էլ ընդունելի չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: Նա նշեց, որ մշտապես ճանապարհային երթևեկության կանոններ են փոխվում, որից հազարավոր վարորդներ թակարդի մեջ են ընկնում:

«Սա արդեն տեղով սթրես է վարորդի համար: Հիմա մարդ է, բորբոքված է եղել, սկսել է զայրացած խոսել, չի նշանակում, որ այդ կնոջը պիտի գցեն համացանց ու աջ ու ձախ «ապտակեն» բոլորը: Ներքին գործերի աշխատակիցն էլ իրավունք չուներ հրապարակել դա: Պետավտոտեսուչը եթե վիրավորվել է, կարող էր դիմել դատարան, բայց ոչ թե համացանց գցեր այս տեսանյութը, իսկ համացանցում էլ սկսեին քննարկել, ամոթ է որևէ մեկին  նման բան անել՝ լինի ճանաչված, թե չճանաչված: Այդպես որ լինի, այնքան բան կնկարենք, կգցենք, լավ չի լինի»,-նկատեց նա:

Արթուր Իսպիրյանը նկատեց, որ այնքան զայրացած է եղել, օգտատերերի գրառումները մանրամասն չի էլ ուսումնասիրել: «Գիտեք՝ հասարակության վերաբերմունքը ոնց է, ինչ ասեմ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ