28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2017

«Թուրքիան ու Ադրբեջանն ունեն գաղտնի համաձայնագիր Արցախում պատերազմի վերսկսման դեպքում» (տեսանյութ)

2017 թ. հունիսի 7-ին իրաքյան Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Իսկ նոյեմբերի 6-ին տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Քրդստանի ստեղծման և սրա հետ կապված հայաստանյան դիրքորոշման, ինչպես նաև Արցախի ու քրդական պետության ստեղծման կապի, ընդհանրությունների մասին Henaran.am-ը […]

Նեւայից հայաստանցու դի են դուրս բերել

Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքում Նեվայից հայ տղամարդու դի են դուրս բերել, հայտնում է Nevnov.ru-ն: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ է: Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, 2 բջջային հեռախոս և գնացքի տոմս: Մահվան հանգամանքները պարզվում են։

«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պեդտերբուրգի նահանգապետը շրջել և ծանոթացել են ներկայացված […]

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող ոստիկաններին մի ահաբեկեք իրենց «շեֆերով»

Ասմունքող Լիանա Զուրաբյանի վերաբերյալ տեսանյութի հրապարակման իրավաչափությունը մեր քաղաքացիներից ոմանք կասկածի տակ են առել: Բնականաբար, սպասելի էր: Սպասելի էին նաև «քաղաքացիների իրավունքների խախտումներից չխորշող ոստիկանության» վերաբերյալ հրապարակումները: Դրանցից ամենացնցողը Դանիել Իոաննիսյանի` «PR-ը` օրենքից վեր» հոդվածն է: Հոդվածում Դ.Իոաննիսյանը պնդում է, որ ոստիկանությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ըստ որի` առանց […]

Պատրաստվում ենք՝ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար․ Սվիտալսկի

Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երևան և պետք է ասեմ, որ […]

Ես չեմ հասկանում այս իրարանցումը. Շավարշ Քոչարյան

«Միջնորդները միշտ փորձում են հասցեական հայտարարություններ չանել, չնայած, կան բազմաթիվ հասցեական օրինակներ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Անջեյ Կասպրչիկի հայտարարությունից, թե չգիտեն՝ որ կողմերից ով է կրակել իրենց ուղղությամբ։ ԱԳ փոխնախարարի խոսքով` Ադրբեջանն անընդհատ չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, վրդովվում է, երբ դուրս են […]

Ադրբեջանն այնքան խելոք չէ, որ մեզ մոտ զենք վերանորոգի. Արտակ Զաքարյան

«Մեր շահագրգռվածությունը միանալ այս պայմանագրին առաջացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական կոմիտեի համատեղ աշխատանքների շրջանակներում։ Ելնելով մեր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման, սպասարկման և մի շարք այլ կարևոր խնդիրների անհրաժեշտություններից՝ ՊՆ-ն շատ կարևորում է այս համաձայնագրին միանալը, որովհետև դա հնարավորություն է տալու շուկայական գներով սպասարկման և վերանորոգման ծառայություններ ձեռք բերել», -այսօր ԱԺ-ում Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ստորագրված […]

«Մեղավորները» Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյանն են

Երևի թե բոլորն են նկատել, որ այս տարի տուրիստների քանակը Հայաստանում շատ-շատ էր: Կարծում եմ, որ տուրիստական նման հոսքի հիմնական <<մեղավորները>> երեք անհատներ էին՝ Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյան: Կարծում եմ, որ հայերի միմյանց աջակցությունը (Հռոմի պապն, իհարկե հայ չէ, բայց նրա այցի կազմակերպիչները գիտակցում էին, թե ինչ դրական հետևանքներ կարող է թողնել […]

Նախագաhին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:  Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի