04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մեղավորները» Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյանն են

Երևի թե բոլորն են նկատել, որ այս տարի տուրիստների քանակը Հայաստանում շատ-շատ էր: Կարծում եմ, որ տուրիստական նման հոսքի հիմնական <<մեղավորները>> երեք անհատներ էին՝ Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյան: Կարծում եմ, որ հայերի միմյանց աջակցությունը (Հռոմի պապն, իհարկե հայ չէ, բայց նրա այցի կազմակերպիչները գիտակցում էին, թե ինչ դրական հետևանքներ կարող է թողնել այդ այցը), կարող է աննախադեպ էֆեկտներ տալ ինչպես դրսում ապրող հայերին, այնպես էլ հայաստանցիներին:

Ընդ որում՝ թե տնտեսական ու ֆինանսական, թե մշակութային և թե քաղաքական առումով: Այդ իմաստով առանձնակի կուզենայի նշել <<Քամեդի քլաբի>> տղաներին, ովքեր առիթը բաց չեն թողնում շեշտել իրենց հայ լինելը և տարբեր հայերի հրավիրում են իրենց ակումբ: Հաճելի կլինի տեսնել նման համագործակցություն բոլոր այն ընկերությունների միջև, որոնք ունեն հայկական <<արմատներ>>: <<Քամեդի քլաբ>>, <<Picsart>>,<<Kerbedanz>>, <<MetLife>>, <<American International Airports>>, <<MARS Holding>>, <<ALCATEL>>, <<Franck Muller>>, <<Росгосстрах>>, «Магни́т» ու էլի շատ ու շատ աշխարհահռչակ ընկերությունները փաստացի հայերինն են: Չհաշված անվանի անհատներին: Հավատացեք, որ նրանց համագործակցությունից կշահեն և իրենք և Հայաստանը: Իսկ դուք ասում եք <<Արի տուն>>: Պետք չէ տուն գալ, պետք է իրար հետ համագործակցել՝ ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ