29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես չեմ հասկանում այս իրարանցումը. Շավարշ Քոչարյան

«Միջնորդները միշտ փորձում են հասցեական հայտարարություններ չանել, չնայած, կան բազմաթիվ հասցեական օրինակներ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Անջեյ Կասպրչիկի հայտարարությունից, թե չգիտեն՝ որ կողմերից ով է կրակել իրենց ուղղությամբ։

ԱԳ փոխնախարարի խոսքով` Ադրբեջանն անընդհատ չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, վրդովվում է, երբ դուրս են գալիս հավասարակշռությունից։ Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՅԴ առաջարկի շուրջ, որ միակողմանի կատարվեն Վիեննայի պայմանավորվածությունները, տեղադրվեն հետաքննական սարքերը հայկական սահմանին, որպեսզի Կասպրչիկն այլևս չկարողանա ասել, թե չգիտի՝ որ կողմից է կրակը, Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց.

«Տեսե՛ք խնդիրը որն է: Այսօր էլ հայկական կողմում տեղադրված են սարքեր, որոնք նկարահանում են, բայց խնդիրը նկարահանման մեջ չէ: Նույն միջնորդ պետությունները այն պետություններն են, որոնք ունեն հնարավորություն նաև տիեզերքից դիտարկել, թե ով է խախտում, բայց խնդիրը վերաբերում է ոչ թե արձանագրելուն, այլ այն լիազորված խմբին, որը դրա հիման վրա կանի համապատասխան հայտարարություններ: Որպես ականատես կարող եմ ասել, որ մեծ խորության վրա ամեն ինչ դիտարկվում է, արձանագրվում է, փոխանցվում է, բայց խնդիրը այն դաշտում է, որ լինի մանդատ ունեցող խումբ, որը անջատ կլինի միջնորդներից, և մատնանշի՝ սա է մեղավորը, սա է սկսել, իսկ այդ խումբը չկա… Ադրբեջանը համաձայնել է, որ լինի այդ խումբը, բայց առ այսօր խոչընդոտում է դրա ստեղծմանը, որովհետև ինքն է խախտում»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալին և հարուցված քրեական գործին, ըստ որի՝ ԵԽ պատվիրակներից ոմանք կաշառվել են ադրբեջանական շրջանակների կողմից, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա ապտակ է Եվրոպային:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտվել դրանից, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Եկեք ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան դատ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է մի բանի մասին, որ համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելուն, ապա փոխնախարարն ասաց. «Այս իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում: Տեսե՛ք, թե ինչի մասին է խոսքը. տեղի են ունեցել հարևան պետությունում ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որին մասնակցել է ընդամենը հինգ-վեց պետություն: Ինչո՞ւ Հայաստանը մասնակցել է, չի մասնակցել … Ես չեմ հասկանում այս իրարանցումը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ