14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զոյա Բարսեղյանը նշանակվել է կառավարության տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը:

Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։  2000-2010 թվականներին աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։

2010-2014 թվականներին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016 թվականներին ղեկավարել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։ 

2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է  եղել միջազգային նախագծերում։

Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ