04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը ՀՀ շահերին չի համապատասխանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական շահերին: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում։ Նախաձեռնությունը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում:

Կարծում եմ, որ հենց իմ գլխավորած հանձնաժողովն է լինելու գլխադասային հանձնաժողովը: Մենք այդ փաստաթուղթը դեռ չենք ստացել: Երբ ստանանք, մանրամասն քննարկման առարկա կդարձնենք», – նշեց նա։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքն առաջարկում է դադարեցնել ԵԱՏՄ անդամակցությունը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ