17 անգամ վիրահատված փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի /տեսանյութ/
Հայկը 7 տարեկան է և արդեն 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝
հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում: Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է: Որդու ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա
քայլելու համար: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին են:
Հայկը ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև
մանկական ուղեղային կաթված: Քայլելու մասին երազելն արդեն համարձակություն էր: Խնդիրները չեն ընկճում մորը: Ամեն
փոքր հաղթանակի ու իրեն մարդկանց ձեռք մեկնելու հետ Պայծառն ավելի է ուժեղանում, իսկ Հայկը՝ ամրանում:
Գերմանիայում ամիսներներ առաջ հերթական բարդ վիրահատությունից հետո Հայկը վերադարձավ հաղթանակած: Եվ տեղացի, և
արտասահմանցի մասնագետները գոհ ու ոգևորված են արդյունքներով:
Հայկն այսօր կարողանում է մատիտ բռնել, պատկերները գունավորել, մի քանի տարի առաջ դա երազանք էր: Գրելուն զուգահեռ
Հայկը հիմա սովորում է ինքնուրույն ուտել, շորերը հանել-հագնել: Պայծառն ամուսին չունի: Ապրում է մոր, եղբոր ու նրա ընտանիքի հետ միասին: Խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին
խորհուրդ է տալիս, երբե´ք, երբե´ք չհուսահատվել:
Հայկին առաջիկա մեկ տարում պետք է վերականգնողական բուժում Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում,
վիրահատություն Գերմանիայում: Հայաստանյան կենտրոններում մասնագետները շատ բանիմաց են, ասում է Պայծառը, բայց
սարքավորումների պակաս կա: Հերթական, բայց ամենակարևոր հաղթանակի նախօրեին Պայծառն ու Հայկը կրկին իրենց հավատացող մարդկանց աջակցության կարիքն ունեն:
Հայկին օգնելու համար Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել:
Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,
դոլարով՝ 16046032978405,
եվրոյով՝ 16046032978406,
ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:
Swift: ARMJAM22
ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: