02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2017

Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում (ֆոտո)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը,որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ…100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները… Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով…Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց,որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են […]

Ամփոփվել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

Սեպտեմբերի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստը, որի ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նշելով, որ ՀՀ սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախը համահայկական […]

Կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ, non sense. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրուցում է սպասվող ու ընթացիկ քաղաքական իրադարձություններից: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, «կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ է, non sense է»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի միանալը կոալիցիային նպատակ է ունենալու, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին: Քաղաքագետը նաև անկարևոր է համարում, թե կոնկրետ […]

Բաքվում ծեծել են ավտոբուսի վարորդին (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրել․ «Համացանցում տեսանյութ է հրապարակվել,որտեղ ներկայացված է այսօր Բաքվի ավտոբուսներից մեկու տեղի ունեցած միջադեպը,որի պատճառով ծեծի ենթարկված ավտոբուսի վարորդը հայտնվել է հիվանդանոցում…№135 համարի վատոբուսի վարորդ Գուդրաթ Քերիմովը ծեծի էր ենթարկվել ուղևորներից մեկի կողմից… Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ էլ մեկ այն ավտոբուսում ուղևորներից մեկը զենքով […]

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին: Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի նախաշեմին: Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ […]

Մոսկվայում անց է կացվել ամենամյա «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնը

Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք: Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա […]

«Մնում է հասարակությանը նախապատրաստել, մի քիչ հանգիստ առնել»

«Մենք կդիտարկենք այս ամբողջ գործընթացը: Ես ասացի, որ ՀՀ-ից դուրս ավելի շատ գործընթացներ են գնում, քան ՀՀ-ում, մենք հետևողական կուսումնասիրենք, իսկ անհրաժեշտ պահին մենք մեր ասելիքը, գործունեությունը կներկայացնենք»,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե երկրում դժգոհությունը շատ է, ինչո՞ւ արտախորհրդարանական ընդդիմությունն, այդ թվում նաև ՀԱԿ-ն իր օրակարգը չի ներկայացնում: «Բացի […]

Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ կառաջանան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սեպտեմբերի 25-ին սպասվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից, նշեց, որ Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ են ի հայտ գալու, տեղի կունենա տարածաշրջանի վերակառուցում, ինչն էլ իր հերթին ենթադրում է աշխարհատնտեսական լուրջ վերափոխումներ: Միեւնույն ժամանակ բանախոսը […]

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ

Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ: Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետև հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան և Սուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված