20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:

Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել  գետնին և խլել հեռախոսը:

Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ