05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ինձ՝ պարկածիս հեգնող պարոնայք և տիկնայք փաստաբան կոչվողներ, ավելի քան պարկած եք»

Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Անկեղծ ասած՝ ներքոնշված ռեպլիկների նման բաներ լսեցի հենց տեղում… նախ մի քիչ զարմացա… բառապաշարը և ժարգոնը շատ նման էր ոստիկանների խոսակցությանը… հետո մտածեցի դրսում հավաքված երևի ջահելներ են՝ դեռ ՓՊ-ի վարքականոններին ծանոթ չեն, չգիտեն… Բայց պարզվում է էնքան էլ ջահել, սկսնակ ու նորեկներ չեն … 

Որքան էլ ցավալի, սակայն փաստ է, որ փաստաբանական համայնքի մի շերտ իրա ընկալումներով և վարվեցողությամբ էնքան էլ չի տարբերվում ոստիկաններից, նույնիսկ Նուբարաշենի կիսագողական հանցագործներից… հազար ներողություն, բայց էդ քոմենթները մեկը-մեկին շատ-շատ նման են անցած տարի Նուբարաշենի թիվ 20 խցում իմ հասցեին արվող արտահայտություններին … Իսկ բուն խնդրի մասին.

Պառկած դիրքը առանձնապես ասպետի, հաղթածի և դրական լիցքեր հաղորդողի դիրք չէ: 
Ես ինքս ինձ հաղթանակած չեմ համարում, միևնույն ժամանակ հրապարակավ բարձրաձայնում, հուշում եմ նաև մեկ միլիոն իրավազրկված աղքատ իմ հայրենակիցների մասին, հարյուր հազար ծայրահեղ աղքատների… փակ համակարգերում կտտանքների ենթարկվողների և ինքնասպխանվածների ընտանիքների մասին…

Հուշում եմ իմ հայրենիքի դեմոգրաֆիկ աղետն ու աճուրդի հանված սուվերենությունը… և որ այս ամենի համար պատասխանատվություն եք կրում նաև դուք, որ դատարանում իմ պաշտպաններին փորձում եք փոխարինել ոստիկանության ՀԿԳ քննիչ Լյուդվիկ Ավետիսյանով, իսկ քաղբանտարկյալների պաշտպաններին մարինեթովմասյաններով…

Սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմը՝ ինձ պարկածիս հեգնող պարոնայք և տիկնայք փաստաբան կոչվողներ ձեզ թվում է, որ ԿԱՆԳՆԱ՞Ծ եք դուք… Դուք ինքներդ գիտեք, որ ավելի քան ՊԱՐԿԱԾ եք»:

Հիշեցնենք, Գասպարին վերսկսել է իր պառկելու ակցիաները Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերջին դատական նիստերին

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ